կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Հունվարի 17-ին՝ ժամը 20։15-ի դրությամբ, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում, Դիլիջանի ոլորաններում և Արտաշավանից մինչև Տառերի պուրակ հատվածում ձյուն է տեղում։
 
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։
 
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
 
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

  • Կիսվել: