հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Վարդաղբյուր-Մուսայելյան, Ալավերդի-Ջիլիզա ավտոճանապարհները մարտի 24-ի ժամը 20։00-ի դրությամբ փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Ինչպես տեղեկացրին «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից՝ Վանաձոր-Դիլիջան ճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ «Վարդաղբյուր-Աշոցք ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցք և Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Արթիկի և Մեղրիի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։

Մեղրիի լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Ճանապարհայիօն դեպարտամենտը վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ են տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

  • Կիսվել: