Ինչ եղանակ են կանխատեսվում առաջիկա օրերի համար
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ մայրաքաղաքում այսօր ցերեկը, 14-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ: Դեկտեմբերի 17-ի երեկոյան ժամերին, 18-ին սպասվում է անձրև:
Մարզերում այսօր ցերեկը, 14-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտում առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ:
Դեկտեմբերի 17-ին կեսօրից հետո, 18-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Արցախում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ: