չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում hունվարի 1-ի երեկոյան ժամերին, 2-ի ցերեկը, 3-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն: Հունվարի 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Լեռնային և նախալեռնային շրջաններում ճանապարհներին մերկասառույցը կպահպանվի:

Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ:

 

Օդի ջերմաստիճանը հունվարի 2-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով:

 
 

Երևան քաղաքում hունվարի 1-ի երեկոյան ժամերին, 2-ի ցերեկը, 3-ի գիշերը հնարավոր է թույլ ձյուն: Հունվարի 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

  • Կիսվել: