երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Իմունականխարգելման ոլորտում կապահովվի հստակ պետական քաղաքականություն

Իմունականխարգելման ոլորտում կապահովվի հստակ պետական քաղաքականություն

Գործադիրը հավանություն է տվել «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Օրինագծի ընդունման արդյունքում կընդլայնվի առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող զինվորական ծառայությունից վերադարձած, ինչպես նաև մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց անվճար բարձրագույն կրթություն ստանալու իրավունքը 23 տարեկանից հետո մինչև ուսումնառության ավարտը։ Կարգավորման արդյունքում կապահովվի լիազորող նորմ մանկատան շրջանավարտ հանդիսացող առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող շրջանավարտների անկախ կյանքի անցմանն ուղղված սոցիալական աջակցության տրամադրման համար։ Կապահովվի առանց ծնողական խնամքի մնացած երեխաների անվճար կրթություն ստանալու իրավունքի իրացումը նաև նախնական մասնագիտական ուսումնական հաստատություններում։

Հավանություն է տրվել «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Օրինագծի  ընդունմամբ կներդրվի քրեակատարողական ծառայողների համար նոր ատեստավորման կարգ, որը կնպաստի Քրեակատարողական ծառայությունում որակյալ կադրերի ներգրավման և պահպանման, ծառայողների վարձատրության պայմանների էական բարելավմանը:

Գործադիրի հավանությանն է արժանացել «Հանրային առողջապահության մասին», «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» և հարակից օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Օրինագծերի ընդունմամբ կկարգավորվեն հանրային առողջության ապահովման հետ կապված հասարակական հարաբերությունները և կներդրվեն հանրային առողջությանը սպառնացող վտանգը կանխելու իրապես գործող մեխանիզմներ: Մասնավորապես՝ իմունականխարգելման ոլորտում կապահովվի հստակ պետական քաղաքականության առկայություն. առաջին անգամ կսահմանվեն իմունականխարգելման գործընթացում քաղաքացիների իրավունքները, պարտականությունները, կառավարելի վարակիչ հիվանդությունների դեմ կանխարգելիչ պատվաստումներում ընդգրկվածության բարձր ցուցանիշը և բարենպաստ համաճարակային իրավիճակը:

  • Կիսվել: