չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Իմ թիկունքում իմ հարություն առած Տերն է կանգնած, իսկ ԱԱԾ-ն էլ բոլոր մեղադրանքները հերքել է. Սրբազան

Իմ թիկունքում իմ հարություն առած Տերն է կանգնած, իսկ ԱԱԾ-ն էլ բոլոր մեղադրանքները հերքել է. Սրբազան

Իմ թիկունքում իմ հարություն առաջ Տերն է կանգնած, իմ առջեւից էլ ինքն է գնում։ Այս մասին այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում նշեց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով խոսակցություններին, որ իր հետեւում նախկիններն են եւ Ռուսաստանը:

«ԱԱԾ-ն էլ երեկ շատ կարեւոր հայտարարություն է արել բոլոր այդ մեղադրանքների համար: Հիմա մենք էլ գործ ենք հարուցելու, դիմել ենք դատարան եւ հանելու ենք բոլոր նրանց, որոնք անվանական են խոսել կամ գործակալ լինել են վերագրել: Միլիոնավոր դոլարների մասին հերքեցին, գործակալ լինելը հերքեցին: Ես իսկապես ուզում եմ  գնահատանքով անդրադառնալ, որ ԱԱԾ-ն այդ քայլն արել է: Յուրաքանչյուր արածի, ասածի համար պետք է պատասխանատվություն լինի:

Հիմա էս մարդիկ պետք է ասեի՝ իրե՞նք են գործում հակաօրինական քայլեր, թե՞ ստախոսի հրամաններն են»,-ասաց նա:

Անդրադառնալով տեսակետներին, որ շարժումը մարում է, Սրբազանն ասաց. «Իրենք ինչո՞ւ են անհանգստացած՝ շարժումը մարում է, թե ոչ: Իրենց ինչ գործն է: Մարում է, թող մարի, ինչ՞ու են էդքան հետաքրքրված: Իրենք ոչ կենսագրություն ունեն, ոչ էլ խելք: Մեզ ձեռ է տալիս, որ իրենք խելք չունեն: Ինձ ասում են՝ գործակալ ես: Ես ասում եմ՝ ինչի՞ եմ ես ազատ ման գալիս, եթե գործակալ եմ: Երկրում ինստիտուտ չկա՞, որ դրանով զբաղվի:

  • Կիսվել: