ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Իմ ազգականներից որևէ մեկը նախարարությունում չի աշխատում. Բաթոյան

Իմ ազգականներից որևէ մեկը նախարարությունում չի աշխատում. Բաթոյան

Իմ ազգականներից որևէ մեկը չի աշխատում նախարարությունում: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրուցյում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ պատասխանելով հարցին, թե ըստ մամուլի հրապարակումների,  նախարարության համակարգում աշխատանքի է ընդունվել նախարարի տատիկի քրոջ թոռը, իսկ քրոջ ամուսինը աշխատակազմի ղեկավարն է

Նրա խոսքով, այն տեղեկությունը, որ իր տատիկի քրոջ թոռն աշխատում է, հերքվել է, դա սուտ է:

«Այդ բոլոր տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Ինչ վերաբերում է նրան, որ մեր նախարարության գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարողը իմ քրոջ տեգրն է, դրա մասին դեռ մեկ տարի առաջ նաև քաղծառայողի գրասենյակը հրապարակում է արել։ Այսինքն՝ համապատասխանում է ֆինանսական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնի անձնագրի բոլոր պայմաններով: Եվ ինքն իմ ազգականը չէ: Մնացած առումներով, բոլոր տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»,- նշեց նախարարը։

Դիտարկմանը, թե նա պատահական դիմել է այդ պաշտոնի համար և աշխատանքի՞ է անցել, Զարուհի Բաթոյանը պատասխանեց. «Ոչ, բայց մենք շուտով մրցույթ ենք անելու, նա հիմա ժամանակավոր պաշտոնակատար է»:

  • Կիսվել: