շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Իլհամ և Մեհրիբան Ալիևները չեն պատասխանում մեր խնդրանքներին․ Թալիշն օգնության համար դիմել է ՀՀ նախագահին (տեսանյութ)

Իլհամ և Մեհրիբան Ալիևները չեն պատասխանում մեր խնդրանքներին․ Թալիշն օգնության համար դիմել է ՀՀ նախագահին (տեսանյութ)

Ադրբեջանի քաղաքացին տեսաուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության իշխանություններին և Հայաստանի նախագահին, որում ասում է, որ իրենց երկրում կարանտինի հետ կապված վիճակը շատ վատ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է արցախցի բլոգեր Ալեն Ղուլյանը։

Տղամարդը հայտնում է, որ նրանք մնացել են առանց գազի։ Քաղաքացին նաև նշում է, որ Ադրբեջանն իբր Հայաստանին անվճար գազ է տալիս, և խնդրում է Հայաստանի նախագահին այդ գազի մի մասն ուղարկել իրենց։ Վերջինս նաև հայտնում է, որ ինքը բազմիցս դիմել է Իլհամ և Մեհրիբան Ալիևներին գրավոր խնդրանքով, սակայն Ադրբեջանի իշխանությունները որևէ գործողություն չեն ձեռնարկել:

Ինչպես հաջողվել է պարզել Infoteka24 պորտալին իր աղբյուրներից, հոլովակի հերոսը էթնիկ թալիշ է։ Ըստ լրատվակայքի՝ պատահական չէ, որ տեսանյութը ակտիվորեն տարածվում է թալիշական տեղեկատվական ռեսուրսների և սոցիալական ցանցերի միջոցով։

Հաշվի առնելով, որ Ադրբեջանի իշխանությունները հալածանքների են ենթարկում երկրի ազգային փոքրամասնություններին, հատկապես նրանց մեջ առավել ակտիվ թալիշներին, տվյալ մարդու ճակատագիրն ու անվտանգությունը լուրջ մտահոգություններ են առաջացնում։ Նույնիսկ կեղծ մեղադրանքով ձերբակալությունը կարող է լինել ամենասարսափելի արդյունքը ։

 

  • Կիսվել: