ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Իլհամ Ալիևն ու Բյուլբյուլօղլուն անում են ամեն ինչ Ռուսաստանը Սումգայիթի վերածելու համար. ՌՀՄ

Իլհամ Ալիևն ու Բյուլբյուլօղլուն անում են ամեն ինչ Ռուսաստանը Սումգայիթի վերածելու համար. ՌՀՄ

Գիշերը Մոսկվայում ձերբակալվել են հայերի վրա հարձակված ավելի քան 50 ադրբեջանցիներ (առավելապես Ադրբեջանի քաղաքացիներ)։ Այս մասին ասված է Ռուսաստանի հայերի միության տարածած հայտարարությունում:

«Թվում է, թե Իլհամ Ալիևն ու Բյուլ-բյուլ օղլին՝ անում են ամեն ինչ Ռուսաստանը Սումգայիթի վերածելու համար: Նրանց անձնական օգտագործման խուլիգանները գիշերը ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում հարձակվել են հայերի վրա, ընդ որում ծեծի են նաև մեկ ադրբեջանցու՝ վերջինիս շփոթելով հայի հետ:

Մոսկվայում ՕՄՕՆ-ը մեկ գիշերվա ընթացքում ձերբակալել է 50-ից ավելի ադրբեջանցի հանցագործների (տեսանյութ), որոնք մասնակցել են հայերի ծեծին:

Նրանց կառաջադրվեն խուլիգանության և ազգամիջյան թշնամանք հրահրելու մեղադրանքներ։

Սիրելի հայրենակիցներ, ՌՀՄ-ն կապի մեջ է ուժային կառույցների ղեկավարների հետ և հետևելու է հետաքննության ընթացքին: Մենք պահանջում ենք, որպեսզի պատժվեն ոչ միայն հարձակվողները, այլ նաև նրանց այդ քայլին դրդողները, սադրիչները:

Խնդրում ենք այս օրերին զգոն լինել և միաժամանակ չտրվել սադրանքներին։

Բաքվից կառավարվող այս ակցիաներն անցկացվում են ազգամիջյան թշնամանք սերմանելու և բազմազգ երկրի հիմքերը խարխլելու նպատակով և ուղղված են ոչ թե հայերի, այլ ՌԴ իշխանությունների ևհասարակության դեմ ՝ ընդդեմ ռուսական պետականության:

Ադրբեջանցիների վայրագությունների և նրանց կողմից կազմակերպվող խուլիգանությունների մասին տեղեկատվություն գալիս է նաև աշխարհի այլ երկրներից»,- ասված է հայտարարությունում։

 

  • Կիսվել: