հինգշաբթի, մայիս 23
23 / 5 / 2024
Իջնում, ասում եմ` զգույշ քշի, նստում` շարունակում եմ. Պետրոս Ղազարյանն իր վթարի վերաբերյալ գրառում է արել

Իջնում, ասում եմ` զգույշ քշի, նստում` շարունակում եմ. Պետրոս Ղազարյանն իր վթարի վերաբերյալ գրառում է արել

Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանը գրում է. «Ուրեմն, Հրապարակում մի ավտո թեթև կպնում ա իմ ավտոյին, թեթև խազ ա լինում։ Իջնում, ասում եմ` զգույշ քշի, նստում` շարունակում եմ։

Մեկը նյութ ա գրում, իբր ես վթարի եմ ենթարկվել ու սենց սարսափազդու բաներ։ Ավելի ճոխացնելով՝ նույնն արտատպում են մեր ԶԼՄ կոչվածները։

Արդյունքում բոլոր բարեկամներս ու ընկերներս զանգեցին,որոնց հետ վաղուց չէի շփվել»։

Հիշեցնենք, որ երեկ տեղեկացրել էինք, որ Հանրապետության հրապարակում վթարի է ենթարկվել Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանը։

  • Կիսվել: