կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Իջևանում որսագողության դեպք է բացահայտվել

Իջևանում որսագողության դեպք է բացահայտվել

Փետրվարի 13-ին ոստիկանության Իջևանի բաժնի քրեական հետախույզները Խաշթառակ բնակավայրի վարչական տարածքից, որսագողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 55 և 38 տարեկան երկու տղամարդու՝ «ՈՒԱԶ» ավտոմեքենայով:

Ոստիկանությունից հայտնում են, որ ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել է 12,5 կգ ձուկ, ձուկ որսալու ցանց, էլեկտրաէներգիա արտադրող սարք, ռետինե համազգեստի ճտքավոր կոշիկներ, մետաղյա ցանց: 38-ամյա տղամարդը հայտնել է, որ հայտնաբերված սարքավորումներն իրենն են, ձկները որսացել է ինքը:

Կատարվում է քննություն։

  • Կիսվել: