հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Իջևանում և Դիլիջանում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 20 մեքենա

Իջևանում և Դիլիջանում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 20 մեքենա

Մարզերը սպասարկող ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի ծառայողները հուլիսի 1-ին ուժեղացված ծառայություն են իրականացրել Իջևանում և Դիլիջանում։ Արդյունքում՝ ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել ընդհանուր 20 մեքենա։ Հայտնաբերվել է տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարած 5 անձ։

Բացի այդ, հայտնաբերվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի շահագործվող՝ 26, թաղանթապատված դիմապակիով՝ 4, հետախուզման մեջ գտնվող 2 տրանսպորտային միջոց։ Ճանապարհային երթևեկության անվտանգությամբ մտահոգ` մարզերը սպասարկող ճանապարհային ոստիկանների ուժեղացված ծառայությունները շարունակվում են։ 

 

  • Կիսվել: