ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Իջևանի ոստիկանները բնակիչներից մեկի տանը կանեփի բույսեր ու մարիխուանա են հայտնաբերել (տեսանյութ)

Իջևանի ոստիկանները բնակիչներից մեկի տանը կանեփի բույսեր ու մարիխուանա են հայտնաբերել (տեսանյութ)

Իջևանի Բլբուլյան փողոցի տներից մեկում երեկ՝ հուլիսի 14-ին Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները հայտնաբերել են մարիխուանայի նմանվող, դեղնականաչավուն զանգված՝ 3 գրամից ավելի քաշով։ Այս մասին հայտնում են Ոստիկանությունից:

48-ամյա տանտիրոջ հայտնածով` զանգվածը թմրանյութ է։ Պարզվել է, որ նա տնամերձում կանեփ է աճեցնում։ Ծաղկանոցի մեջ հայտնաբերվել է կանեփի 88 բույս, որոնք արմատախիլ են արվել ու առգրավվել։ Տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Իջևանի բաժին։ Նշանակվել են փորձաքննություններ։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները պարզվում են։

 

  • Կիսվել: