հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Իջևանի գինու, կոնյակի գործարանի 14 աշխատակիցներ ժամանակավորապես չեն կարող մուտք գործել աշխատավայր․ ՍԱՏՄ

Իջևանի գինու, կոնյակի գործարանի 14 աշխատակիցներ ժամանակավորապես չեն կարող մուտք գործել աշխատավայր․ ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը կայացրել է «Իջևանի գինու, կոնյակի գործարան» փակ բաժնետիրական ընկերության 14 աշխատակիցների ժամանակավորապես աշխատանքի չթույլատրելու որոշում:

Այսպիսի պատժամիջոցի հիմք է ծառայել այն փաստը, որ, խախտելով ՀՀ օրենսդրությամբ սահմանված նորմերը, վերջիներս չեն ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների և չեն ունեցել սանիտարական (բժշկական) գրքույկներ:

Նրանց աշխատանքի իրավունքը կվերականգնվի միայն բժշկական զննում անցնելուց և սանիտարական գրքույկներ ձեռք բերելուց հետո:

  • Կիսվել: