երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Իջևանի և Նոյեմբերյանի տարածաշրջանների զինակոչիկները մեկնել են ծառայության

Իջևանի և Նոյեմբերյանի տարածաշրջանների զինակոչիկները մեկնել են ծառայության

Տավուշի մարզում մեկնարկել է ձմեռային առաջին զորակոչը. պարտադիր ժամկետային զինվորական ծառայության են մեկնել ձմեռային զորակոչի առաջին նորակոչիկները:

Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, Իջևանի և Նոյեմբերյանի տարածաշրջանների զինակոչիկներն Իջևանի տարածքային զինկոմիսարիատից մեկնել են պարտադիր ժամկետային զինվորական ծառայության:

Զորակոչիկներին ճանապարհել են Տավուշի մարզպետի տեղակալ Արթուր Հովակիմյանը, մարզպետարանի համապատասխան ոլորտի ներկայացուցիչներ, զինակոչիկների ծնողները, հարազատներ, ընկերներ:

Մարզպետի տեղակալ Արթուր Հովակիմյանը ողջունել է ներկաներին, զորակոչիկներին մաղթել է խաղաղ և անփորձանք ծառայություն: Տեղեկացնում է Տավուշի մարզպետարանը։

 

  • Կիսվել: