չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Իջևանի և Կապանի բժշկական կենտրոններին արյան փոխներարկման սարք կտրամադրվի

Իջևանի և Կապանի բժշկական կենտրոններին արյան փոխներարկման սարք կտրամադրվի

Արյան փոխներարկման 2 սարք կտրամադրվի Իջևանի և Կապանի բժշկական կենտրոններին, անզգայացման 5 սարք` երկուսը Իջևանի, մեկական Վարդենիսի, Վայքի և Գորիսի բժշկական կենտրոններին:

 

Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահությասն նախարարությունից, անհրաժեշտ ու թանկարժեք այս սարքավորումներն արդեն Հայաստանում են, օրեր անց կլինեն համապատասխան բուժհաստատություններում: Սահմանամերձ այս բժշկական կենտրոններին աջակցությունը տրամադրվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից:

 

Սարքավորումների հանձնման արարողությանը առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ գործակցությունը, մասնավորապես` մարզային հիվանդանոցները նորագույն և առաջնային սարքավորումներով համալրելու կարևոր գործում:

  • Կիսվել: