Իջևանի բժշկական կենտրոնում փոփոխություներն ակնհայտ են. Ավանեսյան
Իջևանի բժշկական կենտրոնում փոփոխություներն ակնհայտ են.արձանագրել է նախարար Անահիտ Ավանեսյանը`շրջելով բուժկենտրոնում, հայտնում են Առողջապահության նախարարությունից:
՛՛Այստեղ տարեկան 500-ից ավելի երեխա է ծնվում: Գործում է հեմոդիալիզային ծառայություն:
Նախարարը հանձնարարել է սարքավորումներով վերազինման համար կոնկրետ ցանկ ներկայացնել: Առաջիկայում նախատեսվում է նոր ծառայությունների ներդրում:
Անահիտ Ավանեսյանը զրուցել է պացիենտների հետ, լսել դիտարկումները, կարևորել բուժծառայությունների որակի հանդեպ քաղաքացիների առաջարկները՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:


