շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Իջեւան-Նոյեմբերյան ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

Իջեւան-Նոյեմբերյան ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

Իջեւան-Նոյեմբերյան ճանապարհին մեքենաներ են բախվել, ինչի հետեւանքով երկու մարդ է տուժել։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը ՃՏՊ–ի մասին ահազանգը ստացել է ժամը 13։13-ին։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Իջեւան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 24-րդ կմ-ին բախվել են «VAZ-2106» (վարորդ՝ Ա․ Զ․, ծնված 1960 թ.), «Kia Sorento» (վարորդ՝ Ի․ Զ․, ծնված 1988 թ., Վրաստանի Հանրապետության քաղաքացի) մակնիշների ավտոմեքենաները եւ «DAF» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Գ․ Հ․, ծնված 1969 թ.)։

Փրկարարները «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, վերջինս եւ «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել են Իջեւանի ԲԿ, որտեղ բժիշկները Ի․ Զ․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Ա․ Զ․-ինը՝ ծայրահեղ ծանր։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը եւ սահմանազատել տարածքը:

  • Կիսվել: