շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
ԻԻՀ Առաջնորդության նախարարի տեղակալն այցելել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Տ․ Սեպուհ Արք․ Սարգսյանին

ԻԻՀ Առաջնորդության նախարարի տեղակալն այցելել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Տ․ Սեպուհ Արք․ Սարգսյանին

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ, Իսլամական մշակույթի և Առաջնորդության նախարարի տեղակալ Յասեր Ահմադվանդն այցելել է Թեհրանի Հայոց Թեմի առաջնորդ՝ Գերաշնորհ Տ․ Սեպուհ Արք․ Սարգսյանին, գրում է parstoday.ir-ը:

Յասեր Ահմադվանդը և նրան ընկերակցող պատվիրակությունը, որոնք այցելել էին Սրբազան Հոր բնակարան, առողջություն և բարի ապաքինում են մաղթել Սրբազան Հորը։

Տ․ Սեպուհ Արք․ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց և ասաց, որ նոր ուղերձ է հղել Պաղեստինի և Գազայի դեպքերի վերաբերյալ և կոչ է արել գործնական միջոցներ ձեռնարկել անարդար ու անմարդկային ռմբակոծությունները դադարեցնելու համար։

Թեհրանի Հայոց Թեմի առաջնորդը հավելել է.«Ինձ համար զարմանալի է, որ համաշխարհային տերությունները չկատարեցին պատերազմին վերջ դնելու իրենց պարտականությունը, բայց ես հավատում եմ, որ պաղեստինյան ժողովրդի հավատքն ի վերջո, կհանգեցնի նրա հաղթանակին»:

Ահմադվանդը, շնորհակալություն հայտնելով Տ․ Սեպուհ Արք․ Սարգսյանին Պաղեստինի ժողովրդի հանդեպ կարեկցանք հայտնելու համար, հույս է հայտնել, որ որպես հայտնության երկիր՝ Պաղեստինի ժողովուրդը միմյանց կողքի կապրի խաղաղ։

  • Կիսվել: