շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Վարդավառի լճում ձկների անկման պատճառը հայտնի է

Վարդավառի լճում ձկների անկման պատճառը հայտնի է

Համացանցում տարածված՝  Երևան քաղաքի Վարդավառի լճում անկած ձկների վերաբերյալ ահազանգի հետքերով՝ Բնապահպանության և ընդերքի ու Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինների աշխատակիցները նշված վայրում իրականացրել են համատեղ ուսումնասիրություններ, կատարվել է ջրի լաբորատոր հետազոտություն և ձկան նմուշառում։

Այս մասին հայտնում են Բնապահպանության և ընդերքի ու Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից:

«Լաբորատոր հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ ջրում լուծված թթվածնի անհրաժեշտ քանակությունը պակաս է:

Ձկան նմուշների հետազոտությամբ հայտնաբերվել է ձկների «Աերոմոնոզ» վարակիչ հիվանդությունը, որը զոոնոզ չէ՝ մարդուն չի փոխանցվում։ Սակայն, կան հիվանդության զարգացմանը նպաստող մի շարք գործոններ, որոնցից, տվյալ դեպքի համար, կարելի է առանձնացնել ջրի մեջ թթվածնի պակասը:

Դա էլ հանդիսացել է ձկների զանգվածային անկման հիմնական պատճառ»։

  • Կիսվել: