երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Ի՞նչ սզբունքով եք համարակալում օրակարգի հարցերը․ ես երկու ամիս է չեմ վճարվում, որովհետև չեմ հասկացել, որ չզեկուցվող հարցերը չեն հաշվվում․ Երևանի ավագանու անդամ

Ի՞նչ սզբունքով եք համարակալում օրակարգի հարցերը․ ես երկու ամիս է չեմ վճարվում, որովհետև չեմ հասկացել, որ չզեկուցվող հարցերը չեն հաշվվում․ Երևանի ավագանու անդամ

Պարո՛ն Հովհաննիսյան, ի՞նչ սզբունքով եք համարակալում օրակարգի հարցերը, եթե չզեկուցվող հարցերը, ըստ էության, չեն համարվում քվեարկված հարցեր։ Այս մասին այսօր Երևան քաղաքի ավագանու նիստի ժամանակ ասաց ավագանու անդամ Լյուդմիլա Սարգսյանը՝ հավելելով, որ ներկայիս մոտեցումը մոլորության մեջ է գցում մարդկանց։

«Դուք կարող էիք դրանք երրորդ համարի տակ «a, b, c, d» համարակալումով ձևակերպել, որպեսզի դա մի հարցի տակ անցներ։ Մարդկանց մոլորության մեջ եք գցում։ Տպավորությունն այդպիսին է։ Ես երկու ամիս է չեմ վճարվում այդ պատճառով, քանի որ չեմ հասկացել, որ չզեկուցվող հարցերը չեն հաշվվում», - ասաց Սարգսյանը

Այս դիտարկմանն ի պատասխան Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի ԺՊ Լևոն Հովհաննիսյանը նշեց, որ քվեարկումն իրականացվում է մեկ փաթեթով, սակայն յուրաքանչյուր հարցի մասով կայացվում է առանձին որոշում։

Անդրադառնալով մեկ հարցի տակ չզեկուցվող հարցերը ներառելու առաջարկին՝ Հովհաննիսյանն ասաց․

«Հաշվի առնելով, որ սա նախավերջին նիստն է և հինգ տարի արդեն աշխատել ենք այս տեմպով, առաջարկում եմ հաջորդ ավագանու համար նոր բան մտածել։ Այս փուլում ուշացած է։ Ես հասկացա՝ դուք ուզում եք, որ «1, 2, 3»-ի փոխարեն լինի «a, b, c», բայց կրկնեմ՝ սա մեկ հարց չէ, սա երկրորդ հարցի ենթակետերը չեն, որպեսզի մենք «2-ի a, 2-ի b, 2-ի c» համարակալենք։ Չզեկուցվողում ներառված այս բոլոր հարցերն առանձին հարցեր են, առանձին որոշումներ»։

  • Կիսվել: