Ի՞նչ իրավիճակ է Տավուշում․ ԼՀԿ պատգամավորը պատմում է՝ ինչ է տեսել Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանին
Երեկվանից շրջում ենք Տավուշի սահմանամերձ հատվածներում ու որևէ արտառոց բան չենք նկատել։ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստադյանը Onnet.am-ի հետ զրույցում պատմեց, որ երեկվանից գտնվում են Տավուշի մարզում։
Այցելության նպատակը՝ ստուգել երեկվանից տարածվող տագնապալի տեղեկությունները։ Ըստ Աննա Կոստանդյանի արդեն հասցրել են այցելել մի քանի սահմանամերձ գյուղեր, այժմ էլ գտնվում են Ազատամուտում։ Ճանապարհին չեն հանդիպել ո՛չ ռուս խաղաղապահների, ոչ էլ՝ ադրբեջանցի զինվորակաների։
Առայժմ ոչ մի արտառոց ու տագնապահարույց երևույթի չենք հանդիպել։ Հիմա շարունակում ենք գտնվել Տավուշում։
Երեկվանից համացանցում տեղեկություններ են տարածվում, որ Տավուշում ադրբեջանական ծանր հրետանու կուտակումներ կան, իսկ ռուս խաղաղապահները ադրբեջանցի զինվորականները սահմանային ճշգրտումներ են անում։