հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ի՞նչ ինտենսիվության ֆիզիկական ակտիվություն պետք է դրսևորեն տարեցները, երեխաները կամ հղիները առողջ լինելու համար. ԱՆ

Ի՞նչ ինտենսիվության ֆիզիկական ակտիվություն պետք է դրսևորեն տարեցները, երեխաները կամ հղիները առողջ լինելու համար. ԱՆ

Ֆիզիկական կանոնավոր ակտիվությունը պաշտպանիչ գործոն է սրտանոթային հիվանդությունների, 2-րդ տիպի շաքարային դիաբետի և քաղցկեղի մի շարք տեսակների կանխարգելման համար: Այն նաև դեպրեսիայի և անհանգստության ախտանիշների կանխարգելման հրաշալի միջոց է: Այս մասին հիշեցնում է Առողջապահության նախարարությունը:

Մասնագետները պնդում են` նստակյաց կյանքն ու ֆիզիկական թերակտիվությունը 15-20 տոկոսով բարձրացնում են նշված հիվանդությունների զարգացման ռիսկն ու նվազեցնում բուժման արդյունավետությունը:
Ֆիզիկապես ակտիվ լինելու սովորությունը պետք է ձևավորել դեռևս մանկությունից:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս հետևել ֆիզիկական ակտիվության բարձրացմանն ուղղված հետևյալ առաջարկություններին և լինել առողջ.

1. Մեծահասակները պետք է շաբաթական առնվազն 150-ից 300 րոպե ապահովեն չափավոր ակտիվություն: Երեխաներին ու դեռահասներին ցուցված է 60 րոպե տևողությամբ ֆիզիկական ակտիվություն:
2. Ֆիզիկական ակտիվությունը կարող է լինել աշխատանքը, սպորտը հեծանիվ վարելը և այլն:
3. Մկանների մարզումը անհրաժեշտ է բոլորին, բայց 65 և բարձր տարիքի քաղաքացիները պետք է ավելացնեն ֆիզիկական վարժությունները, որոնք նպաստում են հավասարակշռությանը:
4. ֆիզիկական ակտիվությունը ցուցված է նաև հղիներին, կանանց` հետծննդյան շրջանում և քրոնիկ հիվանդություններ ունեցողներին:

  • Կիսվել: