շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ի՞նչ է նշանակում՝ մահ ոչ կորոնավիրուսից, սակայն պացիենտը եղել է վարակված. պարզաբանում է նախարարը

Ի՞նչ է նշանակում՝ մահ ոչ կորոնավիրուսից, սակայն պացիենտը եղել է վարակված. պարզաբանում է նախարարը

Տուն ուղարկված վարակակիրները տեղորոշվելու են հատուկ համակարգով, բացի այդ՝ 119 շրջիկ խմբեր են ձևավորվել՝ բժշկի, ԱԻՆ աշխատակցի ու ոստիկանի ներգրավմամբ, որպեսզի նրանք կարողանան վերահսկել իրավիճակը: Այս մասին այսօր ՛՛Ազատության՛՛ ուղիղ եթերում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված իրավիճակին և վարակակիրների թվի աճին:

Նա խոսեց նաև այն հարցի շուրջ, թե ինչ է նշանակում՝ ևս այսինչ թվով մահ՝ ոչ կորոնավիրուսից, սակայն մահացածը վարակված է եղել կորոնավիրուսով: Ինչպե՞ս է դա որոշվում, եթե դիահերձում չի արվել:

Պատասխանելով այս հարցին՝ նա ասաց, որ կորոնավիրուս ունեցող անձը կարող է մահանալ, օրինակ, ՃՏՊ-ից, սրտամկանի ինֆարկտից, գլխուղեղի կաթվածից: ՛՛Այսինքն՝ ամեն դեպքում մահանալու էր, բայց կորոնավիրուսով էլ էր վարակված՛՛,-պարզաբանեց նախարարը:

Նա նշեց նաև, որ այնպես չէ, թե դիահերձումներ ընդհանրապես չեն արվել: ՛՛Մենք ունեցել ենք դիահերձումներ, երբ մենք օրենքի ուժով հանեցինք պարտադրանքը, մենք հիմա զարգացնում ենք մեր հնարավորությունները, որ ինֆեկցիոն չափանիշներով դիահերձական  ունենանք, ինչպես նաև լավ է, որ մեր ազգաբնակչությունը խորանում է բժշկական թեմաներով, բայց մահվան պատճառը 20-30 տոկոսի դեպքում է գրվում, օրինակ՝ խրոնիկ հիվանդություն ունեցողին դիահերձում չեն անում, ընդհանրապես՝ դիահերձում աշխարհում անում են հիմնականում դատական դեպքերում, կասկածելի բժշկական  դեպքերում, նաև գիտական նպատակներով: Այսինքն՝ կա քննիչի որոշում, մենք կդիահերձենք՝ 10 անգամ համոզված լինելով, որ անձնակազմը պաշտպանված է վարակից՛՛,-նշեց նա:

Հարցին, թե՝ այսինքն՝ այս բոլոր դեպքերում պատճառը կորոնավիրուսը չէ, կորոնավիրուսը, ըստ բժշկի, չի՞ վատթարացրել հիվանդի վիճակը՝ հասցնելով մահվան, Թորոսյանն ասաց, որ դա մի  բժշկի որոշում չէ, քանի որ կազմակերպվում են կոնսիլիումներ:

  • Կիսվել: