ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ի՞նչ է խոսել Ջորջ Բուշ ավագը Հայաստանի մասին

Ի՞նչ է խոսել Ջորջ Բուշ ավագը Հայաստանի մասին

1989 թվականի այս օրը, ելույթ ունենալով Տեխասի ուսանողների առջև Ջորջ Բուշ ավագը Հայաստանի մասին ասում է․

«Դառը ճշմարտությունը կայանում է նրանում, որ ոչինչ չի ստիպում մեզ ճանաչել մեր ընդհանուր մարդկայնությունն ավելի արագ, քան բնական աղետը։ Ես իհարկե մտածում եմ մի քանի ամիս առաջ Սովետական Հայաստանում տեղի ունեցածի մասին՝ աղետ, որի համար ոչ մեկին չես կարող մեղադրել, առանց պատերազմի պատերազմանման ավերածություններ։

Մեր որդին տարավ մեր տասներկուամյա թոռանը Երևան։ Տուժածներին սփոփելու և սգավորներին մխիթարելուց հետո, հայր և որդի գնացին եկեղեցի, միասին նստեցին ավերածությունների մեջտեղում և լաց եղան։ Ինչպես կարող են մեր երկու երկրները ավելացնել հոգատարության այս պարզ արտահայտումը։ Ինչպե՞ս կարող ենք փոխանցել մեր ժողովրդի բարեկամեցողությունը։»

Այս մասին ֆեյսբուքում գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը և լուսանկար հրապարակել։

 

  • Կիսվել: