երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ի՞նչ անել աղիքային վարակիչ հիվանդություններից խուսափելու համար. ԱՆ

Ի՞նչ անել աղիքային վարակիչ հիվանդություններից խուսափելու համար. ԱՆ

Աղիքային վարակիչ հիվանդությունները տարածվում են ջրի, սննդի միջոցով, ինչպես նաև կենցաղ-կոնտակտային ճանապարհով, իրազեկում է ՀՀ Առողջապահության նախարարությունը:

Աղիքային վարակների հարուցիչները լավ պահպանվում են սննդամթերքի մեջ և բարենպաստ պայմաններում աճում և բազմանում են:
Շոգ եղանակին լավ չլվացված մրգերը և բանջարեղենը, համապատասխան պայմաններում չպահված սննդամթերքը, ոչ ճիշտ պատրաստված ուտեստներն ավելի հաճախ են դառնում աղիքային վարակիչ հիվանդությունների առաջացման պատճառ:
Աղիքային վարակիչ հիվանդություններով առավել հաճախ հիվանդանում են երեխաները, տարեցները, քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, որոնց իմուն համակարգը թույլ է:

  • Կիսվել: