շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
«Հյուսիս-Հարավ» մայրուղին 2009-ից մինչ օրս պատրաստ չէ. որքան գումար է ծախսվել, և դեռ որքան է պահանջվում

«Հյուսիս-Հարավ» մայրուղին 2009-ից մինչ օրս պատրաստ չէ. որքան գումար է ծախսվել, և դեռ որքան է պահանջվում

«Ազատությունը» ռեպորտաժ է պատրաստել «Հյուսիս-Հարավ» մայրուղու կառուցման ծրագրի մասին:

Ռեպորտաժում նշվում է, որ  2009 թվականից սկսած՝ ՀՀ կառավարությունը ավելի քանի կես միլիարդ դոլար կամ 541 միլիոն դոլար վարկ է վերցրել այս ճանապարհը կառուցելու նպատակով, սակայն այս պահին ավարտին է հասցված միայն ճանապարհի 5 տոկոսը՝ 31 կմ հատված։

Միևնույն թվականից՝ 2009-ից սկսած՝ ՀՀ քաղաքացիները այս վարկերի սպասարկման համար վճարել են շուրջ 26 միլիոն դոլար տոկոսավճար՝ այդ թվում 2.8 միլիոն դոլար տուգանք։

2018 թ. սեպտեմբերին քրեական գործ էր հարուցվել՝ նախնական հաշվարկով 50 միլիոն դրամ չարաշահելու դեպքով, որի շրջանակներումհարցաքննվել են ավելի քան 500 անձինք, ընդ որում՝ 17 անձ ունի մեղադրյալի կարգավիճակ, սակայն կալանավորվածներ չկան:

Ուշագրավ է, որ «Հյուսիս-Հարավ»-ի յուրաքանչյուր 1 կմ-ը կառուցելու համար ծախսվում է շուրջ 6.3 միլիոն դոլար, իսկ 556 կիլոմետրանոց ողջ մայրուղու կառուցումը այս պահին գնահատվում է շուրջ 3.5 միլիարդ դոլար։

Այս պահին, ըստ կայքի, 2009 թվականից մեկնարկած ծրագիրը ավարտին կարող է հասնել միայն 2030 թվականին, ընդ որում՝ նշվում է, որ դա կլինի այն դեպքում, երբ շինարարությունը ծավալվի  միաժամանակ բոլոր հատվածներում:

Մանրամասները՝ տեսանյութում.

 

  • Կիսվել: