շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Հյուսիս-հարավ»-ի տրանշ-3-ում եղանակային պայմանների բարելավման պես կվերսկսվեն աշխատանքները

«Հյուսիս-հարավ»-ի տրանշ-3-ում եղանակային պայմանների բարելավման պես կվերսկսվեն աշխատանքները

 Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ում շինաշխատանքներ իրականացնող կապալառու չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊ ընկերությունը շարունակում է նշված ճանապարհահատվածում բացակայող ճանապարհային նշանների վերատեղադրման աշխատանքները։

Ինչպես InfoPort.am-ին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառոցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Թալին-Լանջիկ հատվածում վերջին օրերին վերատեղադրվել են մոտ 50 ճանապարհային նշան և անվտանգության այլ տարրեր։ Շարունակվում են նաև ճանապարհն աղբից մաքրելու աշխատանքները։

 

Հաղորդագրության մեջ նշվում է‚ որ առաջիկա օրերին՝ եղանակային պայմանների բարելավման պես, ընկերությունը Տրանշ-3-ում կվերսկսի փոսային նորոգման աշխատանքները։

  • Կիսվել: