հինգշաբթի, օգոստոս 27
27 / 8 / 2026
Հյուրընկալի բնակարանից գողություն կատարած կինը հայտնաբերվեց

Հյուրընկալի բնակարանից գողություն կատարած կինը հայտնաբերվեց

Փետրվարի 25-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած կինը հայտնել էր, որ Գրիբոյեդովի փողոցի իր բնակարանից գողացել են երկու պայուսակ, որոնց մեջ եղել են փաստաթղթեր և համակարգիչ:

Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են գողությունը կատարողի ինքնությունը: 32-ամյա կինը Մամիկոնյանց փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է նախաքննական մարմին:

Գողոնն առգրավվել է:

Կատարվում է նախաքննություն:

  • Կիսվել: