ՀՅԴ երիտասարդները և մի խումբ ուսանողներ ԿԳՄՍ նախարարության դիմաց նստացույց են սկսել
Մենք կաթվածահար ենք անելու Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատանքը, քանի որ գտնում ենք, որ ավելի լավ է նախարարությունը չաշխատի, քան շարունակի աշխատել Արայիկ Հարությունյանի ղեկավարությամբ: Այս մասին նշեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով բողոքիա ակցիայի մասնակիցներից` ՀՅԴ երիտասարդական թևի ներկայացուցիչ Արգիշտի Գևորգյանը։
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության ներկայացուցիչները երեկվանից բողոքի ակցիա են սկսել, որին միացել են Երևանի պետական համալսարանի մի խումբ ուսանողներ: Նշենք, որ ԿԳՄՍՆ-ն մտադիր է հայոց լեզու, հայ գրականություն և հայոց պատմություն առարկաները հանել պարտադիր ուսուցման ծրագրից ու դարձնել ընտրողվի: Երիտասարդները դեմ են այս նախագծին:
Այժմ ՀՅԴ երիտասարդները, ԵՊՀ մի քանի ֆակուլտետների ուսանողներ ԿԳՄՍ նախարարության դիմաց անժամկետ նստացույց են սկսել։