ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՀՎԿԱԿ-ը թարմացված տեղեկություն է հայտնել աղիքային վարակին բնորոշ դեպքերի վերաբերյալ

ՀՎԿԱԿ-ը թարմացված տեղեկություն է հայտնել աղիքային վարակին բնորոշ դեպքերի վերաբերյալ

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը թարմացված տեղեկություն է հայտնել աղիքային վարակին բնորոշ դեպքերի վերաբերյալ:

Եվ այսպես, նոյեմբերի 24-ի ժամը 11։00-ի դրությամբ «Տաթև» կրթահամալիրի սաների շրջանում գրանցված դեպքերից աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով հոսպիտալացված է 4 երեխա, 2-ը՝ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում, 2-ը՝ «Մուրացան» հիվանդանոցային համալիրում։

Նրանց վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության։ Նոր դեպքեր չեն արձանագրվել։ Աշխատանքները շարունակվում են։

Նոյեմբերի 24-ի ժամը 11։00-ի դրությամբ սույն թվականի նոյեմբերի 18-22-ն ընկած ժամանակահատվածում հասարակական սննդի կազմակերպություններից աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով հոսպիտալացված հիվանդներից բուժումը շարունակում են 3-ը, նրանց վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության։ Նոր դեպքեր չեն արձանագրվել։

Աշխատանքները շարունակվում են։

  • Կիսվել: