ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Տաթև» կրթահամալիրի 10 սանի մոտ աղիքային վարակին բնորոշ ախտանշաններ են նկատվել, 2-ը հոսպիտալացվել է. ՍԱՏՄ

«Տաթև» կրթահամալիրի 10 սանի մոտ աղիքային վարակին բնորոշ ախտանշաններ են նկատվել, 2-ը հոսպիտալացվել է. ՍԱՏՄ

Երեկ՝ նոյեմբերի 23-ի երեկոյան ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գծին ահազանգ է ստացվել ի տնօրենից այն մասին, որ դպրոցի 10 սանի մոտ նկատվել են աղիքային վարակին բնորոշ ախտանշաններ՝ սրտխառնոց, փսխումներ։

Ժամը 21։20-ին Ինֆեկցիոն ազգային կենտրոն են դիմել նշված կրթահամալիրի 2 երեխա, որոնք հոսպիտալացվել են։

Տնօրենի ահազանգից անմիջապես հետո ՍԱՏՄ տեսուչները «Տաթև» կրթահամալիրում իրականացրել են վերահսկողական միջոցառումներ ու պարզել, որ երեխաները դպրոցում կերել են «Ցեզար», վինեգրետ աղցաններ և հավով ու լավաշով ուտեստ։

Համաճարակաբանական դիտարկման արդյունքում, լաբորատոր հետազոտության նպատակով՝ վերցվել են նմուշներ խմելու ջրից, առկա սննդամթերքից, ինչպես նաև սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող մակերեսներից։

Աշխատանքները շարունակվում են։

  • Կիսվել: