ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հուսով եմ, որ հետաքննությունը կտա բոլոր հարցերի պատասխանները. Ավինյանը՝ Նոր Արեշի պայթյունի մասին

Հուսով եմ, որ հետաքննությունը կտա բոլոր հարցերի պատասխանները. Ավինյանը՝ Նոր Արեշի պայթյունի մասին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել Երևանի Նոր Արեշ թաղամասում տեղի ունեցած պայթյունի մասին, որի հետևանքով կա երկու զոհ, երկու տուժած:
 
«Ցավով տեղեկացա այսօր մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած ողբերգակական դեպքի մասին, որը նաև, ինչպես պարզ դարձավ, մարդկային կյանքեր է խլել:
 
Հուսով եմ, որ հետաքննությունը կտա բոլոր հարցերի պատասխանները:
 
Խորին ցավակցությունս եմ հայտնում զոհվածների հարազատներին և միաժամանակ շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին։
 
Վստահեցնում եմ, որ համայնքն իր լիազորությունների շրջանակում լինելու է այս ընտանիքների կողքին»,- գրել է Տիգրան Ավինյանը:

Հիշեցնենք՝ փետրվարի 5-ին՝ ժամը 11:36-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Նոր Արեշի 34-րդ փողոցում տեղի է ունեցել պայթյուն:

Փլատակներից դուրս էր բերվել երկու քաղաքացի՝ մեկ կին և մեկ տղամարդ, որոնք հոսպիտալացվել են: Իսկ ավելի ուշ երկու դի է դուրս բերվել փլատակներից: Հայտնի է նրանց ինքնությունը:

  • Կիսվել: