ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
«Հուսանք` այս լուրն իրականություն կդառնա». Թաներ Աքչամը` Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչման մասին

«Հուսանք` այս լուրն իրականություն կդառնա». Թաներ Աքչամը` Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչման մասին

Թուրք գրող և հրապարակախոս Թաներ Աքչամը իր ֆեյսբուքյան էջում հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կճանաչի Հայոց ցեղասպանությունը:

Աքչամը իր էջում կիսվել է New York Times-ի հոդվածով, որում ասվում է, որ Բյադենը կճանաչի Հայոց ցեղասպանությունը  և գրել է. «Լավ օր է բոլոր նրանց համար, որոնք պայքարում են ավելի լավ աշխարհի համար: Հուսանք` այս լուրն իրականություն կդառնա: Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը նոր ժամանաշրջանի սկիզբ է»,-նշել է թուրք գրողը:

  • Կիսվել: