հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հունվարից ուղիղ չվերթներ կիրականացվեն Գյումրիից Փարիզ ու Լոնդոն

Հունվարից ուղիղ չվերթներ կիրականացվեն Գյումրիից Փարիզ ու Լոնդոն

Հունգարական բյուջետային Wizz Air ավիաընկերությունը 2020թ. հունվարից ուղիղ չվերթներ կիրականացնի դեպի Փարիզ ու Լոնդոն: Այս մասին հայտնում է Rusarminfo-ն:

Ենթադրվում է, որ թռիչքները կիրականացվեն Հայաստանի երկրորդ քաղաքի՝ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից: Լոուքոստերի՝ ավիափոխադրումների հայկական շուկա մուտք գործելու հետ կապված մանրամասների մասին Երևանում ասուլիսով հանդես կգա ընկերության ներկայացուցիչը:

Wizz Air-ը հունգարական լոուքոստեր է, որը եվրոպական բյուջետային ավիափոխադրողներից ամենահայտնին է: Նրա գործունեության հիմնական ուղղությունը Կենտրոնական Եվրոպայի ներքին և միջազգային թռիչքներն են: 

  • Կիսվել: