շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հունվարի 6-ին լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված Մանվել Մանուչարյանի եղբայրը

Հունվարի 6-ին լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված Մանվել Մանուչարյանի եղբայրը

Հունվարի 6-ին լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված Մանվել Մանուչարյանի եղբայրը` Էմանուել Մանուչարյանը: Այս մասին իր ֆեսբուքյան էջում գրել է Դիլիջանի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը․

"Շնորհավորում եմ հերոսածին ընտանիքին, իսկ փոքրիկին մաղթում խաղաղ, անհոգ և երջանիկ մանկություն։ Թող իր ծնունդով մեր երկիրը օրհնվի և խաղաղ լինի. պատահական չէ նաև, որ փոքրիկը հենց այս օրն է ծնվել:

Երբեք չենք մոռանալու Մանվել Մանուչարյանին, ով 2020թ. սեպտեմբերի 27-ին անմահացավ հանուն հայրենիքի:

Հավերժ փառք ու խոնարհում"։

  • Կիսվել: