Հունվարի 15-ից «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում գործող կայանման սակագները կթանկանան
Ավտոկանգառի վճարման գործընթացը հեշտացնելու նպատակով Զվարթոնց օդանավակայանի տարածքում տեղադրվել է 7 վճարային տերմինալ, այս մասին տեղեկանում ենք օդանավակայանի ֆեյսբուքյան էջից:
Համաձայն տեղեկատվության՝ վճարային տերմինալներից 4-ը տեղադրված է առաջին հարկում՝ դեպի ավտոկայանատեղի տանող վերելակի հարևանությամբ գտնվող 2 մուտքի մոտ, 2-ը՝ երկրորդ հարկում՝ դեպի ավտոկայանատեղի տանող վերելակի հարևանությամբ գտնվող 2 մուտքի մոտ և 1-ը՝ VIP սրահում:
Նախքան ավտոկայանատեղիից դուրս գալը՝ կարելի վճարումն իրականացնել տերմինալով, որի արդյունքում 10 րոպե ժամանակ կլինի ավտոկանգառից դուրս գալու համար: Ուղեփակոցից դուրս գալիս՝ անհրաժեշտ է ներկայացնել մուտքի կտրոնը:
2020 թվականի հունվարի 15-ից կգործեն կայանման նոր սակագները, սակայն անհրաժեշտ է նկատի ունենալ, որ տերմինալների միջոցով վճարելիս՝ կպահպանվեն մինչ փոփոխությունը գործող գները:
Վճարային տերմինալ.
- առաջին 10 րոպեն անվճար,
- ավտոմեքենաների 1 ժամվա կայանումը՝ 500 ՀՀ դրամ,
- ավտոմեքենաների 4-24 ժամ կայանումը (օրավարձը)՝ 2.000 ՀՀ դրամ,
- ավտոմեքենաների 5-30 օր կայանումը՝10.000 ՀՀ դրամ:
Դրամարկղում վճարում իրականացնելու դեպքում կգործեն հետևյալ սակագները.
-ավտոմեքենաների 1 ժամվա կայանումը 800 ՀՀ դրամ,
-ավտոմեքենաների 4-24 ժամ կայանումը (օրավարձը)՝ 3.000 ՀՀ դրամ,
-ավտոմեքենաների 5-30 օր կայանումը՝ 15.000 ՀՀ դրամ:
Միկրոավտոբուսների և ավտոբուսների կայանման համար վճարվում պետք է իրականացնել միայն դրամարկղում՝ կայանատեղիի վերջնական ելքի մոտ.
- Միկրոավտոբուսների 1 անգամյա մուտքի վճարը 2.000 ՀՀ դրամ է,
- ավտոբուսների 1 անգամյա մուտքի վճարը՝ 3.000 ՀՀ դրամ:
Կայանման կտրոնի կորստի դեպքում հարկավոր է վճարել 20.000 ՀՀ դրամ: Այս դեպքում վճարումը պետք է իրականացնել միայն դրամարկղում: