չորեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2025
Հունվարի 15-ից ևս մեկ 3 վագոնանոց շարժակազմ դուրս կգա երթուղի

Հունվարի 15-ից ևս մեկ 3 վագոնանոց շարժակազմ դուրս կգա երթուղի

Հունվարի 15-ից ևս մեկ 3 վագոնանոց շարժակազմ դուրս կգա երթուղի։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին հայտնել է Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը։

«Չունենք կանգնած գնացք, բոլորը վերանորոգվել են, աշխատանքի մեջ են»,- ասել է Բաբկեն Սեդրակյանը։

Նա հավելել է, որ նախկինում արդեն վերանորոգվել էր 3 վագոնանոց 3 շարժակազմ։

Ի դեպ, ամփոփելով նախորդ տարին, նա հայտնեց, որ 2023 թվականին մետրոյից օգտվել է 29 միլիոն 587 հազար 969 ուղևոր։
 

  • Կիսվել: