չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Հունվարի 13-ից 14-ը բացահայտվել է հանցագործության 64 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված

Հունվարի 13-ից 14-ը բացահայտվել է հանցագործության 64 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 13-ից 14-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 64 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 8 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 5, և ավազակային հարձակման 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 20 պատահար. 2 մարդ զոհվել է, 26-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

  • Կիսվել: