հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հունվարի 1-ից ուժի մեջ է մտել ավտոմեքենաների թրեյդ-ինի մասին օրենքը. մանրամասներ

Հունվարի 1-ից ուժի մեջ է մտել ավտոմեքենաների թրեյդ-ինի մասին օրենքը. մանրամասներ

Հունվարի 1-ից ուժի մեջ է մտել ավտոմեքենաների թրեյդ-ինի մասին օրենքը: Թրեյդ-ին համակարգն իրենից ենթադրում է հետևյալը. ֆիզիկական անձը, օգտվելով նշյալ համակարգից, հնարավորություն է ստանում իր հին ավտոմեքենան փոխարինել նորով` արդյունքում վճարելով վերջիններիս միջև առկա գնային տարբերությունը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

Ավտոարտադրողի պաշտոնական ներկայացուցչի պարագայում նշյալ համակարգի կիրառումը ենթադրում է՝ հին ավտոմեքենայի ձեռքբերում ֆիզիկական անձից, նոր ավտոմեքենայի վաճառք ֆիզիկական անձին և ձեռք բերված հին ավտոմեքենայի հետագա վաճառք։

Հաստատվել է ավտոտրանսպորտային միջոցի (այդ թվում՝ գյուղտեխնիկայի) ձեռքբերման թրեյդ-ին առևտրի լիցենզավորման կարգը։

  • Կիսվել: