չորեքշաբթի, սեպտեմբեր 16
16 / 9 / 2026
Հունվարի 1-ից կբարձրանա «Հաշմանդամ երեխա» կարգավիճակ ունեցող անձանց կենսաթոշակի չափը

Հունվարի 1-ից կբարձրանա «Հաշմանդամ երեխա» կարգավիճակ ունեցող անձանց կենսաթոշակի չափը

2022թ․ հունվարի 1-ից կբարձրանա «Հաշմանդամ երեխա» կարգավիճակ ունեցող անձանց կենսաթոշակի չափը՝ 26,500 դրամի փոխարեն կդառնա 37,000 դրամ։ Այս մասին իրազեկում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

«Հաշմանդամ երեխա» կարգավիճակ ունեն 0-ից 18 տարեկան անձինք։ Նշված փոփոխությունը չի վերաբերում 18 տարեկանից բարձր անձանց, որոնց հաշմանդամության պատճառը մանկական հիվանդություններն են։

  • Կիսվել: