Հունիսի 20-ից մեկնարկում են Կահիրե - Երևան - Կահիրե կանոնավոր ուղիղ չվերթները
2024 թվականի հունիսի 20-ին, Երևան կժամանի Կահիրե-Երևան- Կահիրե կանոնավոր չվերթի առաջին ինքնաթիռը: Առավոտյան ժամը 7-ին և , այսուհետ , ամեն հինգշաբթի, կանոնավոր կերպով Երևանից կիրականացվի ուղիղ թռիչք դեպի Կահիրե:
Թռիչքը իրականացնում է ՙՙԱՆՌԻՎԱ ,, տուրօպերատորը՝ եգիպտական ազգային ավիափոխադրող ՝ Air Cairo ավիաընկերության հետ միասին:
Կահիրեի և Երևանի միջև առաջին անգամ կանոնավոր կերպով իրականացվող օդային ուղիղ հաղորդկացությունը իրադարձություն է ոչ միայն զբոսաշրջային ոլորտի, այլ նաև Հայաստան- Եգիպտոս տնտեսական գլոբալ զարգացումների տեսանկյունից, և նոր հեռանկար է բացում տնտեսության բոլոր ոլորտների համար:
Ստրատեգիական նշանակության այս օդային կապը նոր հնարավորություն կապահովի հայաստանցի զբոսաշրջիկների համար, քանի որ Կահիրեի օդանավակայանը լուրջ օդային հանգույց է ապահովում աշխարհի տարբեր երկրների, այդ թվում ԱՄՆ-ի , եվրոպական երկրների, աֆրիկյան պետությունների միջև:
Թռիչքները կիրականացվեն ժամանակակից և հարմարավետ ինքնաթիռներով՝ A 320 neo, E 190 մոդելների: Չվացուցակը նախատեսում է մեկնման և ժամանման հարմար ժամեր, որոնք ուղևորներին հնարավորություն կտան հնարավորինս արդյունավետ պլանավորել իրենց ճանապարհորդությունները:
Կահիրե-Երևան- Կահիրե երթուղով չվերթների տոմսերն արդեն հասանելի են:


