ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Փաստաբանները հեռուստացույց էին նվեր բերել գլխավոր դատախազին՝ տեղեկատվություն ստանալու համար

Փաստաբանները հեռուստացույց էին նվեր բերել գլխավոր դատախազին՝ տեղեկատվություն ստանալու համար

Մի խումբ փաստաբաններ երկուշաբթի կեսօրից հետո ակցիա են իրականացրել ՀՀ գլխավոր դատախազության դիմաց՝ ընդդեմ փաստաբանների նկատմամբ ոստիկանական բաժիններում իրականացրած բռնությունների, ինչպես նաև խորհրդանշական հեռուստացույց էին նվեր բերել գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, որը վերջերս հայտարարել էր, թե տեղյակ չէ այդ իրադարձություններից։

«Ակցիայի իմաստը՝ այս հեռուստացույցն է, որը մենք ցանկանում ենք փաստաբանների անունից նվիրենք գլխավոր դատախազին: Մի քանի ամիս առաջ բռնության մեկ այլ դեպք էր տեղի ունեցել Մարզպետ Ավագյանի և Էմանուել Անանյանի նկատմամբ, էլի ոստիկանական բաժանմունքում, այդ դեպքի կապակցությամբ ԱԺ-ում, երբ տիկին Վարդապետյանին հարց ուղղվեց, թե ինչ է մտածում և ինչ առաջընթաց կա փաստաբանի բռնության դեպքի քննության վերաբերյալ, գլխավոր դատախազը հայտնեց, որ ինքն այդպիսի դեպք չի հիշում և տեղյակ չէ»,- ասել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ վերջերս ոստիկանության կենտրոնի  բաժնում փաստաբան Կարեն Ալավերդյանը  բռնության էր  ենթարկվել, սակայն Գլխավոր դատախազ  Աննա Վարդապետյանը հայտարարել  էր, թե տեղյակ չէ այդ մասին:

  • Կիսվել: