Հունիսի 11-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Գայի պողոտայում
Հունիսի 11-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Գայի պողոտայում։ Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը հայտնում է, որ առաջին երթևեկելի գոտիով թույլատրվելու է երթևեկել միայն հասարակական տրանսպորտին:
«Նշված ճանապարհահատվածում կիրականացվեն համապատասխան գծանշման և ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Շեշտվում է, որ նման որոշում է ընդունվել մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի շարժակազմերի հոսքերի հաճախականության անընդհատությունն ապահովելու նպատակով։
Հիշեցնենք, որ քաղաքապետարանի որոշմամբ՝ երթևեկության և կայանման մի շարք փոփոխություններ են արվել նաև այլ փողոցներում։ Օրինակ՝ Հերացի փողոցում արգելվել է կայանումը, փակվել են կայանման գրպանիկները։
Կայանումն արգելելով` նպատակ ունեն էականորեն թեթևացնել Մյասնիկյան պողոտայից դեպի Հերացի հատվածի ծանրաբեռնվածությունը:


