երկուշաբթի, օգոստոս 24
24 / 8 / 2026
Հունիսի 1-ին երեխաների համար Երևանի քաղաքապետարանն ինքնատիպ միջոցառում է նախաձեռնել

Հունիսի 1-ին երեխաների համար Երևանի քաղաքապետարանն ինքնատիպ միջոցառում է նախաձեռնել

Հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը, մայրաքաղաքի փոքրիկ բնակիչների համար Երևանի քաղաքապետարանն ինքնատիպ միջոցառում է նախաձեռնել:

Քաղաքապետարանից հայտնում են, որ համերգային ծրագիր, կինոթատրոն, կրկես. Ազատության հրապարակում առավոտյան ժամը 12:00-ից մինչև երեկոյան 20:00-ն, համերգին ու ցուցադրություններին զուգահեռ, կկազմակերպվեն նաև երեխաներին զբաղեցնող և զվարճացնող խաղեր:

Միջոցառումներ կկազմակերպվեն նաև վարչական մյուս շրջաններում:

  • Կիսվել: