շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հունիսի 1-ից Թուրքիայում կբացվեն լողափերը, սրճարանները, թանգարաններն ու մանկապարտեզները

Հունիսի 1-ից Թուրքիայում կբացվեն լողափերը, սրճարանները, թանգարաններն ու մանկապարտեզները

Թուրքիայում հունիսի 1-ից կորոնավիրուսի պատճառով սահմանված մի շարք միջոցառումներ կմեղմացվեն, այդ թվում՝ կթույլատրվի միջքաղաքային ճանապարհորդություններ իրականացնելը։ Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, գրում է Gazeta.ru-ն։

Թուրքիայի բնակիչները նաև հնարավորություն կունենան կրկին այցելել լողափեր, արգելոցներ և այգիներ:

Բացի այդ, կաշխատեն սրճարանները, թանգարանները, մանկապարտեզները։

Հունիսի 1-ից սկսելու են աշխատանքը քաղաքացիական ծառայողները, որոնք նախկինում ուղարկվել էին արձակուրդի կամ աշխատել են «ճկուն» ռեժիմով:

Էրդողանը նաև ասել է՝ Թուրքիան աշխարհին ցույց է տվել, որ հաջողել է կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարում:

  • Կիսվել: