ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հունաստանի մի շարք քաղաքաների կարևոր վայրերը կլուսավորվեն հայկական եռագույնով

Հունաստանի մի շարք քաղաքաների կարևոր վայրերը կլուսավորվեն հայկական եռագույնով

Հունաստանի և հունական կղզիների մի շարք քաղաքաների կարևոր վայրերը կլուսավորվեն Հայաստանի Հանրապետության եռագույնով։ Այս մասին հայտնել է Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը։

«Մայրցամաքային Հունաստանի և հունական կղզիների մի շարք քաղաքաների կարևոր վայրերը կլուսավորվեն Հայաստանի Հանրապետության եռագույնով՝ ի նշան Հայաստան-Հունաստան դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի։ Շնորհակալ ենք բոլորից, սկսած հյուսիսային Հունաստանի Կավալա քաղաքից»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է դեսպանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Այսօր Հայաստանն ու Հունաստանը նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը:

 

  • Կիսվել: