շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՀՀ դեսպանն ու Հունաստանի գյուղնախարարը քննարկել են երկու երկրների միջև ապրանքաշրջանառությանը առնչվող հարցեր

ՀՀ դեսպանն ու Հունաստանի գյուղնախարարը քննարկել են երկու երկրների միջև ապրանքաշրջանառությանը առնչվող հարցեր

Հունվարի 31-ին Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպում ունեցավ Հունաստանի գյուղատնտեսության զարգացման և սննդի նախարար Սպիլիոս Լիվանույի հետ:

Շնորհավորելով դեսպանին Հունաստանում դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ` նախարարը հույս է հայտնել, որ Հունաստանում իր առաքելության ընթացքում հայ-հունական երկկողմ հարաբերությունները գյուղատնտեսության ոլորտում կդառնան առավել ակտիվ և արդյունավետ:

Դեսպան Տիգրան Մկրտչյանը անդրադարձել է Հայաստանի գյուղատնտեսության բնագավառի ներկա վիճակին` ընդգծելով, որ Հայաստանում առկա է ոլորտի առաջընթաց և դրսի շուկայում հայկական գյուղատնտեսական արտադրանքի արտահանման և իրացման, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում ներդրումների հնարավորությունները բավական մեծ են:

Նախարարը մեծ ուրախությամբ նշեց, որ ս.թ. հունվարի 19-ին Հունաստանի Հանրապետության խորհրդարանը քվեարկությամբ վավերացրել 2014 թվականի սեպտեմբերի 30-ին՝ Երևանում, ստորագրված Հայաստանի և Հունաստանի գյուղատնտեսության նախարարությունների միջև գյուղատնտեսության ոլորտում համագործակցության վերաբերյալ պայմանագիրը և հույս հայտնեց, որ այդ պայմանագիրը հանդիսանա կարևորագույն մեկնարկ երկու երկրների առավելագույն համագործակցության հարցում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկու երկրների միջև ապրանքաշրջանառությանը առնչվող հարցեր:

Դեսպանը վստահեցրեց, որ Հունաստանում իր պաշտոնավարման ընթացքում կանի առավելագույնը` երկու պետությունների միջև կապերն էլ ավելի սերտացնելու և ամրապնդելու համար:

  • Կիսվել: