շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Իրանի և հարևան երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը հասել է 38 մլրդ դոլարի

Իրանի և հարևան երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը հասել է 38 մլրդ դոլարի

Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության խոսնակն ասել է, որ վերջին ութ ամիսների ընթացքում Իրանի և հարևան երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը հասել է 38 միլիարդ դոլարի, ինչը վկայում է հարևանների հետ հարաբերությունների զարգացման մասին, գրում է parstoday.ir-ը:

Ալի Բահադորի Ջահրոմին այսօր՝ երեքշաբթի, լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց. «Մեր հարաբերություններում պայմանագրերի և փոխըմբռնման հուշագրերի հիմնական առանցքը եղել են տնտեսական համագործակցության զարգացումը և տնտեսության ամրապնդումը, հատկապես դիվանագիտության ոլորտում, բարիդրացիական համագործակցության ամրապնդումը, հատկապես 15 հարևան երկրների հետ»։

Նա ասաց, որ այս երկկողմ կամ բազմակողմ փոխգործակցությունները բազմաթիվ ազդեցություն են ունեցել հատկապես հարևանության շրջանում, ինչը նպաստել է տնտեսական աճին, և ըստ հրապարակված վիճակագրության՝ մենք հասել ենք 7 տոկոս աճի։

Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության խոսնակը Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի Մոսկվա կատարած այցի ձեռքբերումների մասին պարզաբանել է, որ բանակցություններ են տեղի ունեցել էներգետիկայի, բանկային ու դրամական, գյուղատնտեսության, տարանցման ոլորտների, ինչպես նաև հյուսիս-հարավ առևտրային ուղղության և համագործակցությունն արագացնելուն ուղղված նախաձեռնությունների շուրջ։ Իրանի եւ Ռուսաստանի նախագահների մեկ այլ ընդհանուր տեսակետներից է՝ Գազայում պատերազմի դադարեցումը։

  • Կիսվել: