երեքշաբթի, հուլիս 14
14 / 7 / 2026
Հուլիսի 28-29-ը բացահայտվել է 118 հանցագործություն

Հուլիսի 28-29-ը բացահայտվել է 118 հանցագործություն

Հուլիսի 28-29-ը բացահայտվել է 118 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված:
 
Մասնավորապես՝
  • 15 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու.
  • 13 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, փաստաթղթի կեղծիքի,
  • 9 դեպք՝ խարդախության.
  • 8-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ֆիզիկական ներգործության.
  • 7 դեպք՝ հոգեկան ներգործության.
  • 6 դեպք՝ խուլիգանության.
  • 5 դեպք՝ պաշտոնեական կեղծիքի կամ անփութության.
  • 4 դեպք՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման.
  • 3-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, աշխատանքային պաշտպանության կանոնները խախտելու.
  • 2-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու։
  • Բացահայտվել են նաև մարդու առևանգման, ավտոմեքենայի գողության, վստահված գույքի հափշտակման, շորթման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, համակարգչային հափշտակության, դրամանենգության, զենք- զինամթերքի առգրավման, ազատությունից ապօրինի զրկելու, հարկեր, տուրքեր չվճարելու, իրացման նպատակով կեղծ ալկոհոլային խմիչքների շրջանառության՝ 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
 
▪️2 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության.
▪️1-ական դեպք՝ խուլիգանության, խարդախության և բնակարանային գողության.
▪️1-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության։
 
Հայտնաբերվել է 8 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը։
 
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 25 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

  • Կիսվել: